Շուշին ազատագրելուց հետո մեր տղաներն այնտեղ գտան Թուրքիայի դրոշը. Ա.Հարությունյան
«Արցախյան պատերազմի ընթացքում Շուշիի ազատագրումը բեկումնային նշանակություն ունեցավ: Նախ՝ Ստեփանակերտն ու հարակից հայկական բնակավայրերը, նկատի ունեմ խաղաղ բնակչությանը, ազատագրման շնորհիվ կարողացան ազատվել տարիներ շարունակ ազերիների ոհմակների կողմից օրնիբուն ռմբակոծություններից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը:
Նա նշեց, որ երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ Շուշիի ազատագրոմով բուն Արցախի կենտրոնում վերացավ ավազակաորջը, ազատագրվեց Արցախի պատմամշակութային մայրաքաղաքը:
«Շուշիի ազատագրումով ազերիներին ցույց տրվեց, որ այլևս Արցախի հողի վրա անելիք չունեն, ձեր ոտքն այստեղից մեկընդմիշտ կտրված է»,- ասաց պատմական գիտությունների թեկնածուն:
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենն ասաց, որ իրենց թանգարանում է գտնվում Թուրքիայի այն դրոշը, որը հայ տղաները Շուշիի ազատագրումից հետո գտան այնտեղից:
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ թե այն ժամանակ, թե հիմա ադրբեջանական բանակում կան բազմաթիվ թուրք հրահանգիչներ, ադրբեջանցիները նույնիսկ կռվում են Թուրքիայի դրոշի ներքո: Չնայած այս երկու փաստին, դա էլ նրանց երբեք չի կարող օգնել»,- նշեց Ավագ Հարությունյանը:
1992թ. մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից՝ լեգենդար գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի (Կամանդոս) ղեկավարությամբ: Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով՝ հայ մարտիկները կազմակերպվածության բացառիկ խիզախության ու վճռականության շնորհիվ, մայիսի 9-ին ամբողջովին ազատագրել են քաղաքը: Արդեն մայիսի 9-ի առավոտյան՝ 04:00-ին, Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարել է, որ հակառակորդի բոլոր խմբավորումները լքել են Շուշին և այն այլևս ազատագրված է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում