Ալբերտ Ղազարյանը րոպեի ընթացքում հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու բարձրացրեց Արցախի դրոշը
Մոսկվայի Լուժնիկի մարզահամալիրում ավարտվեց Ալբերտ Ղազարյան (Հայաստան) Ռուսլան Մուրթազով (Ադրբեջան) մենամարտը: Հայ մարզիկը մրցակցին հաղթեց խեղդող հնարքով ու դարձավ OFC-8 մրցաշարի հաղթող:
Մրցակցին ծնկի բերելու համար Ալբերտից 1 րոպե ժամանակ պահանջվեց: Հաղթանակից հետո բարձրացրեց Արցախի դրոշը, ապա ծածանվեց եռագույնը և Ալբերտը ռինգ մտավ Հայ Զինվորի համազգեստով:
Ալբերտը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է մեր բոլոր զինվորներին, ովքեր այս պահին գտնվում են սահմանին, պաշտպանում են հայրենիքի սահմանները: