Հայաստանում վերականգնման է ենթակա մոտ 70 հազար թանգարանային ցուցանմուշ
Հայաստանի տարածքում գործող 106 թանգարանի ֆոնդերում 2015-ին հաշվառվել է 2 միլիոն 935 հազար 697 ցուցանմուշ: 106 թանգարանից 68 -ը գործել է Երևանում: Ցուցանմուշներից 2 միլիոն 705 հազար 846-ը գտնվել են երևանյան թանգարաններում: Տվյալները ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
2 միլիոն 935 հազար 697 ցուցանմուշից 1 միլիոն 584 հազար 424-ը փաստաթղթեր են, 492 հազար 184-ը՝ լուսանկարներ, 290 հազար 517-ը՝ հնագիտական առարկաներ, 44 հազար 270-ը՝ գեղանկարչության առարկաներ, ինչպես նաև կան գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի, դրամագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ և այլն:
Թանգարաններում պահվող ցուցանմուշներից 67 հազար 516-ը ենթակա են վերականգնման: 2015-ին վերականգնվել է 3894 ցուցանմուշ:
2015-ին հայաստանյան թանգարաններն ունեցել են 2 միլիոն 261 հազար 352 այցելու: 106 թանգարանն ունի 1979 աշխատող: