Մենք այսօր տոնում ենք մեր բոլոր սերունդների կատարած քաջագործությունները. Սեյրան Օհանյան
«Կարելի է ասել, որ մենք այսօր տոնում ենք մեր բոլոր սերունդների կատարած քաջագործությունները, որոնք երբևիցե չեն խամրում և անընդհատ թարմանում են ու իրենց արտացոլումն են գտնում մեր այսօրվա զինվորների, կամավորակնների, երկրապահների, նվիրյալների գործողություններով ու սխրանքներով: Դրանք այսօր մեր պատմությունն ավելի հարուստ են դարձնում»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ շնորհավորելով մայիսյան եռատոնի կապարկցությամբ:
«Այսօր իրավիճակը սահմանին համեմատաբար ավելի հանգիստ է, իհարկե կրակոցներ, խախտումներ եղել են, սակայն ՊԲ ղեկավարության տեղեկատվությամբ դրանք արժանի հակահարված են ստացել»,-հայտնեց նախարարը:
Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը նա նշեց. «Դիվանագիտական գործողություններով Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է այն ողջ խնդիրը, որը որ ուղղված է ԼՂՀ աստիճանաբար ճանաչման տանելուն և այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետևողական աշխատանք է իր մեջ պարունակում: ՀՀ ռազմնաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում և կարծում ենք, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին նախարարի խոսքով՝ ՀՀ ԶՈւ-ն յուրաքանչյուր փոփոխություն արձանագրում է. «Մենք հետևում ենք ամեն ինչին, իհարկե և ՀՀ ՊՆ-ն, և ԼՂՀ ՊԲ-ն համապատասխան պլանավում են իրականցնում, որն ուղղված է մեր անվտանգության հաստատման պահպանմանը»: