Քաղաքագետ. Ադրբեջանին քարտ-բլանշ է տրված
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ցավով է նշում, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողով չստեղծվեց, ինչպես դա եղավ 2008-ին Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պարագայում:
«Չստեղծվեց որևէ հանձնաժողով, փաստահավաք խումբ, որը գնահատական կտար տեղի ունեցածին՝ հստակ մատնացույց անելով հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտող կողմին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ս. Սաֆարյանը:
Նա համարում է, որ նման հանձնաժողովի ու խմբի բացակայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին տրված քարտ-բլանշ է:
Սաֆարյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում: