Չինաստանում սողանքի հետևանքով 40 մարդ է մահացել
Չինաստանի Ֆուցզյան նահանգի Սանմին քաղաքում բանվորական հանրակացարանի մոտ սողանք է տեղի ունենցել: Rosbalt.ru-ն գրում է, որ չինական լրատվամիջոցները զոհերի մասին տարբեր տվյալներ են հայտնում: «Սինհուա»-ն հայտնում է 13 վիրավորների և 41 անհայտ կորածների մասին: China News Service-ն էլ գրում է, որ 19 մարդ է մահացել:
Միջադեպը տեղի է ունեցել ՀԷԿ-ի շինարարների հետ:
Աղբյուրը նշում է, որ Չինաստանի ժողովրդական հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը պահանջել է ներդնել բոլոր ջանքերը՝ փլատակների տակից կորածներին փրկելու համար: