ԼՂՀ ԱԳ նախարարը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը և խթանմանը։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իր խոսքում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։
Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգային համագործակցության հաստատմանը և զարգացմանը։
Այնուհետև Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին