Պուտինը միացել է«Անմահ գունդը» խորագրով երթի մասնակիցներին
Մոսկվայում «Անմահ գունդ» խորագրով երթին միացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա ձեռքին եղել է հոր՝ Վլադիմիր Սպիրիդոնի լուսանկարը: ՌԴ նախագահի հայրը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է,- փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Նշենք, որ «Անմահ գունդ» խորագրով ակցիաներ այսօր անցկացվել են մոտ 50 երկրներում:
Հայրենական պատերազմում, Ղարաբաղի անկախության, Շուշիի ազատագրման համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների հիշատակին նվիրված երթը մեկնարկեց Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքից: Նախաձեռնողը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր:
Նման խորագրով երթ է անցկացվել ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, Ուկրաինայում, Հարավաֆիկյան Հանրապետությունում, Շվեդիայում, Ավստրալիայում, Մալթայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Կատարում և այլն: