Արցախի ճանաչումը ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել. Նալբանդյան
Նախօրեին արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է եղել Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ: Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հանդիպման ընթացքում հստակ ասվել է այն, ինչ որ ասվել էր դրանից առաջ: Այն է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ նորից կրկնվի այն ինչ եղավ ապրիլի սկզբին, ինչ Ադրբեջանը սանձազերծել էր այն լայնածավալ ագրեսիվ գործողություններն Արցախի դեմ»,-ասաց ԱԳ նախարարը;
Նա նշեց, որ պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում բանակցային գործընթացը վերսկսել:
Խոսելով Արցախի Հանրապետության ճանաչումից՝ Նալբանդյանն ընդգծեց, որ կառավարության կողմից արձագանքման ձևակերպման մեջ ասված էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումներից. «Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավական լուրջ հարցեր են և ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել: Վախի հարց չկա, մենք ինչ-որ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան