Վ. Պուտին. Չի կարելի թույլ տալ ընդհանուր պատմության վերանայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկաստանի, Աբխազիայի, Հարավայի Օսեթիայի, Ադրբեջանի ղեկավարներին, նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 71-ամյակի առիթով: Այս մասին տեղեկանում ենք kremlin.ru կայքից:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հաղթանակի օրը սուրբ տոն է, որը մշտապես կմնա հերոսության և ազգերի միասնության խորհրդանիշ: Վ. Պուտինը հատուկ ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ ընդհանուր պատմության վերանայում, անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնություն. «Մեր ընդհանուր պարտքն է պահպանել Հայրենական Մեծ պատերազմում ընկածների սուրբ հիշատակը, ամեն կերպ հոգ տանել այսօր մեր կողքին ապրող վետերանների մասին»:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ պայքարում փորձված բարեկամության ու եղբայրության կապերը հետագայում էլ հիմք կծառայեն միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, կնպաստեն եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: