Հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած Մարատ Պետրոսյանը վերջնական հաղթանակ է մաղթում երկրին
Այսօր մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է ավտոերթ՝ «Արցախ» կարգախոսով՝ նվիրված մայիսյան եռատոնին: Այս մասին տեղեկանում ենք «Արցախպրես»-ից:
Արցախի և Հայաստանի դրոշներով երթի մասնակիցները շրջել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով, հասել Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն և դհոլի նվագին զուգահեռ, վանկարկել «Արցախ» կարգախոսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում երթի մասնակից մերօրյա հերոս ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Պետրոսյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և հետևակի մարտական 1 մեքենա (ՀՄՄ), հպարտությամբ ասել է. «Արցախ աշխարհին մաղթում եմ խաղաղություն,անկոտրում կյանք, հայ զինվորներին՝ խաղաղ ու հանգիստ ծառայություն ու ամենակարևորը վերջնական հաղթանակ մեր երկրին ու մեր հերոսական ժողովրդին»: