Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» խորագրով երթը
Հայրենական պատերազմում, Արցախի անկախության, Շուշիի ազատագրման համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների հիշատակին էր նվիրված Երևանում «Անմահ գունդ» անվանումով անցկացված երթը: Ակցիային մասնակցում էին բազմաթիվ հայաստանցիներ:
Այն մեկնարկեց Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքից: Մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով՝ Մատենադարանին հարող տարածք երթուղով, այնուհետև տեղի կունենա ավտոերթով շարժվեցին Կորյունի փողոց – Աբովյան փողոց – Խ.Աբովյանի պուրակ – Սարալանջի փողոց – «Հաղթանակ» զբոսայգի երթուղով:
Միջոցառումն ավարտվեց «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ` պսակադրությամբ, պարգևների հանձնումով: Ավարտին երթի մասնակիցներն այցելեցին «Մայր Հայաստան» զինվորական թանգարան:
Երթի ընթացքի մասին պատմող լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի: