«Աղոթող Հիտլերը» քանդակը վաճառվել է 17 միլիոն դոլարով
55-ամյա իտալացի արվեստագետ Մաուրիցիո Կատտելանի ստեղծած ծնկի եկած Հիտլերի քանդակը նախօրեին Նյու Յորքում Christie's աճուրդային տանը վաճառվել է 17.1 միլիոն դոլարով: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
Այն նախապես գնահատվել է 10-15 միլիոն դոլար: Այս քանդակն արվեստագետը ստեղծել է 2001 թվականին մոմից, խեժից և իսկական մազերից: Արվեստագետն այս ստեղծագործությանը տվել է կարճ անվանում՝ «HIM»: Բայց ԶԼՄ-ներում այն առավել հաճախ անվանել են այլ կերպ՝ «Աղոթող Հիտլերը» կամ «Հիտլերը, ով ներողություն է խնդրում»:
2012 թվականին քանդակը տեղադրվել էր Վարշավայում՝ նախկին գետտոյի տարածքում: Հասարակության տարբեր շերտերում այն բողոքի ալիք էր բարձրացրել: Մաուրիցիո Կատտելանն այդ ժամանակ պնդել էր, որ իր գլխավոր ուղերձն էր՝ բացահայտել չարի բնույթը, ով ծնվել էր հագուստով: Նա չի բացատրել, թե ինչի համար է աղոթում իր ստեղծագործության հերոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում