Բակո Սահակյանը կարևորել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովի անցկացումը
Տիգրանակերտի հնագիտական թանգարանում ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովի անցկացումը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունևթյունը Հայոց ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին