ԵՄ-ն կստուգի միջուկային զենքի վերաբերյալ Բագրատյանի հայտարարությունները
Եվրոպական հանձնաժողովը առայժմ չի մեկնաբանում ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, որի համաձայն ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք»: Այդ մասին գրում է «Interfax»-ը:
«Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի ու դրա չտարածման հետ կապված: Դուք գիտեք մեր մոտեցումը, և դա շատ պարզ է», -լրատվամիջոցի փոխանցմամբ, Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Եվրոպական միության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը:
Ավելի վաղ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսներից մեկում հայտարարել էր, թե՝ «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք», և բացի այդ՝ «Հայաստանն ունի հնարավորություն այն ստեղծելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան