Իրան. Թեհրան-Երևան չվերթն իրականացրած ինքնաթիռի կործանման մեղավորը ռուսական ընկերությունն է
«Թեհրան-Երևան չվերթն իրականացրած ինքնաթիռի կործանման մեղավորը ռուսական ընկերությունն է»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ քրեական դատարանի ներկայացուցիչ Ղազի
Շահրիարին, ներկայացնելով 2009թ. Թեհրանից Երևան թռիչք իրականացրած ինքնաթիռի կործանման պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժովովի եզրակացությունը, տեղեկացրել է, որ ինքնաթիռի կործանման պատճառը բարձր ճնշման կոմպրեսորի խափանումն է եղել:
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ «Կասպիան» ավիաընկերությանը պատկանած ինքնաթիռի կործանման մեղավորն այդ ժամանակ ինքնաթիռը սպասարկող ռուսական ընկերությունն է եղել:
«Թեհրանի դատախազության կողմից քրեական դատարանին ներկայացրած գործի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Կասպիան» ավիաընկերության պատասխանատուները գնման, վերահսկողության և հետագա շահագործման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման հարցում անփութություն են ցուցաբերել»,-նշել է Ղազի Շահրիարին:
Հիշեցնենք, որ 2009թ. Թեհրանից Երևան թռչող ինքնաթիռը Ղազվինի մոտակայքում կործանվեց, որի հետևանքով ինքնաթիռի 168 ուղևորները մահացան: