«Մենք ազգովի արել ենք երկու գործ՝ հաղթել ենք ու բանակ ստեղծել». «Իրավունք»
Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է ծառայությանը՝ նախ խորհրդային բանակին, ապա առ այսօր Հայոց բանակին, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով իր կեսդարյա ռազմական կենսագրությանը, խոսել է մերօրյա հերոսների մասին։ Գեներալն այսօր էլ հպարտ է, որ դպրոցում սովորելուց հետո որոշել է ծառայության անցնել Խորհրդային բանակում.
Մենք ազգովի արել ենք երկու գործ՝ չհայտարարված պատերազմում պատերազմել ենք ադրբեջանցիների դեմ և ստեղծել ենք բանակ։ Արդյունքում՝ հաղթեցինք ու բանակ ստեղծեցինք։ Սա ոչ միայն Հայաստանում գտնվող հայ ժողովրդի հաղթանակն ու ձեռքբերումն էր, այլ նաև սփյուռքահայության, քանի որ պատերազմի տարիներին տեսանք, թե ինչպես են նրանք ֆիզիկապես և հոգեպես մեզ հետ կողք կողքի կանգնած պաշտպանում մեր սահմանները։
- Պարոն գեներալ, շատերն էին կասկածի տակ դնում մերօրյա սերնդի հնարավորությունները, սակայն ապրիլյան պատերազմը այլ բան ցույց տվեց։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Սուտ բաներ թող չասեն։ 1992 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լաչինի պաշտպանության ամենաթեժ կռիվներին ինձ հետ մասնակցել են 18 տարեկան տղաներ և օրինակ են ծառայել մեր ֆիդայիններին։ Հիմա էլ մեր երիտասարդները նրանցից պակաս չեն, մեր 18 տարեկան տղաներն այսօր էլ են սահմանին կանգնած , ու ադրբեջանցիները քանի անգամ փորձեցին ներխուժել, չէ՞ որ հենց այդ նույն տղաներն ու երիտասարդ սպաներն են պաշտպանել ու պաշտպանում մեր սահմանները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան