Բերեք ներողամիտ լինենք. Շարմազանովը՝ Ռադիկ Մարտիրոսյանի մասին
«Երեխեք, եկեք մի քիչ ավելի հանդուրժող լինենք», -այսօր Ազգային ժողովում լրագրողներին հորդորեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է մեկնաբանում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի սենսացիոն հայտարարությունը:
Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Հայաստանում զենքի հնարավոր արտադրության մասին թերահավատություն էր հայտնել ու հարցին ի պատասխան ասել էր. «Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:
Շարմազանովի խոսքով, այս օրերին, երբ ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ, բոլորն են նյարդային, առավել զգացմունքային. «Բերեք, ներողամիտ լինենք, ավելի հանդուրժող լինենք»:
ԱԺ փոխնախագահն ասաց, թե Ռադիկ Մարտիրոսյանն «իր ողջ կյանքը ներդրել է հայկական գիտության զարգացման գործում»:
«Բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ սխալներ անում ենք: Պետք չէ դատափետել, փետը վերցնել, ընկնել հարգարժան ակադեմիկոսի հետևից, չի կարելի: համոզված եմ նյարդային, էմոցիոնալ գնահատական է եղել», -հավելեց Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են