ՀԱԿ-ը չի քվեարկի Ղարաբաղի ճանաչման համար. ՉԻ
ՀԱԿ և ՀԺԿ ներկայացուցիչները ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ երեկ այցելել են Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին:
Այնուհետև լրագրողների հարցերին է պատասխանել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչելու մասին օրինագծին.
«Այն միակ անգամը, որ մենք քվեարկելու ենք Ղարաբաղի ճանաչման համար, դա մի անգամ է լինելու և մենք քվեարկելու ենք կողմ: Բայց երբ մենք տեսնում ենք, որ պահը չի եկել, մենք համարում ենք, որ ավելի լավ է՝ ընդհանրապես չքվեարկել: Որովհետև մեր ձեռը չպիտի գնա դեմ քվեարկելու, անգամ՝ ձեռնպահ քվեարկելու»,-«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ՝ ասել է նա: Հիշեցնենք, որ այս նախագծի համահեղինակներից է Զարուհի Փոստանջյանը, որը քննադատել է իր ներկայացրած օրինագիծը քննադատողներին:
«Զարուհի Փոստանջյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինձ համար բացարձակապես հեղինակություն չէ այն աստիճանի, որ ես չեմ գտնում, որ պետք է որևէ կերպ անդրադառնամ իր որևէ գնահատականի»,- արձագանքել է Զուրաբյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս դեմ է այս նախագծին, բայց կարծում է՝ չպետք է մասնակցել դրա քվեարկությանը: Ըստ Ջհանգիրյանի, Ղարաբաղի ճանաչումն այսօր նշանակում է հրաժարվել բանակցություններից: «Դա նշանակում է՝ մենք ինքներս բանակցային խմբից դուրս ենք դնում»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են