ԱՎԾ. Մեկ տարում կենդանաբանական այգում անկել է 122 կենդանի
ՀՀ-ում գործող միակ պետական կենդանաբանական այգում 2015թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 139 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 1 022: 2015 թվականին Կենդանաբանական այգու գործունեության վերաբերյալ նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների, 2015-ի ընթացքում կենդանաբանական այգում ծնվել է 13 կենդանի, անկել՝ 122 կենդանի: Մեկ տարվա ընթացքում կենդանաբանական այգին ձեռք է բերել 59 կենդանի, դուրս է տրվել 9 կենդանի: Անկած կենդանիներից 58-ը ձկներ են, 42-ը՝ թռչուններ, որից 14-ը գիշատիչ, 17 կաթնասուն, որից 8-ը գիշատիչ, 9-ը սմբակավոր:
Մայիսի 1-ից Կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչև 21:00-ն, իսկ տոմսարկղը կգործի մինչև 20:00-ն: Սահմանամերձ գյուղերի երեխաների համար մինչև տարեբերջ այգու մուտքը կլինի անվճար: