Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մանկատներից որդեգրվել է 64 երեխա
2015-ի սկզբին Հայաստանի պետական ու ոչ պետական մանկատներում ապրել է 951 երեխա: Նրանցից 452-ը աղջիկներ են:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարվա ընթացքում 78 երեխա վերադարձվել է հարազատների մոտ, 114-ը տեղափոխվել են այլ մանկատներ, 64 երեխա որդեգրվել է, 14-ը՝ մահացել: Որդեգրված երեխաներից 31-ն աղջիկներ են:
Տարեվերջին մանկատներում ապրող երեխաների թիվը եղել է 864: Երեխաներից 76-ը անկողնային հիվանդ են, 305-ն ունեն քրոնիկ հոգեկան շեղումներ, 469 երեխա ունի հաշմանդամություն:
Մանկատներում ապրող երեխաների մեծ մասը 10 տարեկանից բարձր են:
2015թ. ՀՀ-ում գործել է 8 մանկատուն, որից 6-ը` պետական (2-ը` ք. Երևանում, 1-ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում), 2-ը` ոչ պետական (1-ական` ք.Երևանում և ՀՀ Կոտայքի մարզում):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան