«Samsung A310»՝ 1 դրամով` «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում
Բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով կարելի է ստանալ «Samsung A310» սմարթֆոնը 1 դրամով: 13 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 5000 ներցանցային րոպե, 100 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Որակյալ սմարթֆոնը պարտադիր չէ, որ թանկ արժենա: Ահա այս սկզբունքով ենք մենք առաջնորդվում՝ շուկայում ձայնային և տվյալների փոխանցման ամենատարբեր ծառայություններ առաջարկելիս: «Samsung A310» սմարթֆոնից զատ, մատչելի ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է զգալի ծավալով խոսելաժամանակ՝ ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև՝ տվյալների զգալի ծավալ՝ սմարթֆոնի միջոցով համացանցից օգտվելու համար: Այս սակագնային պլանից օգտվող բաժանորդների թվի աճը խոսում է դրա պահանջարկված լինելու մասին: Ընկերությունը շարունակելու է առաջարկել սմարթֆոնների այլ մոդելներ ևս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորություններին մշտապես կարելի է ծանոթ լինել ֆեյսբուքյան էջում: