Վերջին զանգը դպրոցներում կհնչի մայիսի 27-ին
Մայիսի 27-ին մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով համայնքների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել դպրոցներում ուսումնական տարվա ավարտի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
Քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև ընդգծվել է, թե «նման որևէ դեպք հայտնաբերելու դեպքում պատասխանատուները խստագույնս կպատժվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան