Ռոդենի քանդակը վաճառվել է ռեկորդային բարձր գնով
Ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Հավերժ գարուն» քանդակը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է ռեկորդային բարձր գնով՝ 20,4 մլն դոլարով: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reuters-ին:
Լոտի մեկնարկային գինը սահմանվել է 8-ից մինչև 12 մլն դոլար:
20,4 մլն դոլարը Ռոդենի գործերի համար ռեկորդային ցուցանիշ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ քանդակագործի «Իրիս-աստվածների բանբերը» քանդակը, որը ժամանակին դերասան Սիլվեստր Ստալոնեի հավաքածուի մեջ էր, վաճառվել է 17 միլիոն դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում