«Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ այսօր
Եվրատեսիլյան բեմում նախօրեին տեղի է ունեցել մրցույթի առաջին կիսաեզրափակչի 18 մասնակից երրորդ փորձը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից: Իսկ այսօր տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու 7-րդը:
Առաջին կիսաեզրափակչում ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդեռլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա Հերցեգովինա, Մալթա:
Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 12-ին, ելույթ է ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիան, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:
Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների՝ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում (50x50) եզրափակիչ են անցնելու 20 հոգի (ամեն կիսաեզրափակչի՝ 10 երկրի ներկայացուցիչ):
«Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին:
Իվետա Մուկուչյանը հանդես է գալիս «LoveWave» երգով: «LoveWave» երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ են ունենում նաև բեք-վոկալներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը, Լիլիթ Նավասարդյանը:
Մասնակիցների երրորդ փորձի լուսանկարները՝ մրցույթի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2016». ԼՂՀ դրոշն այլևս արգելված չէ
- Իվետա Մուկուչյան. «LoveWave» երգն ինձ ավելի ներդաշնակ էր
- «Եվրատեսիլ 2016». Իվետա Մուկուչյանն ունեցել է իր առաջին փորձը
- «Եվրատեսիլ-2016». Հայկական պատվիրակությունն իր հետ կտանի նաև ԼՂՀ դրոշը