Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival ակցիայի արդյունքները
Կոնվերս Բանկը մայիսի 6-ին ամփոփել է Visa Shopping Festival ակցիայի արդյունքները,- հայտնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Մեզ համար անչափ կարևոր է բանկ-հաճախորդ կապի ամրապնդումը: Կոնվերս Բանկը իր հաճախորդներին մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ: Այս անգամ Բանկը կազմակերպեց Visa Shopping Festival ակցիան: Ձեր վստահությունը օգնում է մեզ լինել էլ ավելի ուժեղ: Կոնվերս Բանկը եղել, կա և մնալու է իր հավատարիմ հաճախորդի լավագույն գործընկերը »,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոնվերս Բանկի Գործառնական գլխավոր վարչության պետ Վելիխան Մուրադյանը:
Ակցիայի գլխավոր մրցանակին արժանացած հաղթողը ստացել է
1,000,000 ՀՀ դրամ՝ Կոնվերս Բանկի Visa Platinum քարտով: Լրացուցիչ 10 մրցանակի արժանացած հաճախորդները ստացել են 100 հազարական դրամներ Visa Gold քարտերով: Մնացած 5 հաղթողները ստացել են 2 անձի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:
Բանկից հիշեցնում են, որ Visa Shopping Festival ակցիան մեկնարկել է 2015թ.-ի դեկտեմբերի 1-ին և շարունակվեց մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Կոնվերս Բանկի VISA քարտապանները, ովքեր կատարել են առնվազն 30 գործարք`500,000 և ավելի ՀՀ դրամի չափով, ստացել են հնարավորություն մասնակցելու Բանկի կողմից անցկացվող խաղարկությանը: