Նախադպրոցական հաստատությունների մեկ խմբում երեխաների միջին թիվը 27 է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2015թ. ՀՀ-ում գործել է 717 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 524-ը` մանկապարտեզ, 161-ը` մսուր-մանկապարտեզ, 32-ը` դպրոց-մանկապարտեզ:
ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 649-ը համայնքային ենթակայության է, 14-ը` գերատեսչական և 54-ը` ոչ պետական:
Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 27 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 89.2%: Միջին հաշվով մեկ ՆԴՀ հաճախել է 101 երեխա: Միջին հաշվով մեկ մանկավարժին բաժին է ընկել 12 երեխա:
ԱՎԾ-ից տեղեկանում ենք նաև, որ 2015/2016 ուսումնական տարում հանրապետությունում գործել են նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագիր իրականացնող 44 պետական ուսումնական հաստատություն, որից 25-ը` նախնական մասնագիտական (արհեստագործական) և 19-ը`միջին մասնագիտական: Ուսումնառությունն իրականացվել է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա:
Ուսումնական հաստատություններ ընդունվածների թիվը անվճար և վճարովի ուսուցման համակարգերում կազմել 2 883, նրանցից 1 058-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Ըստ աղբյուրի՝ ուսանողներից 2 790-ը սովորում են անվճար, իսկ 93ը՝ վճարովի համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները