Քաղաքական 12:33 11/05/2016

ՄԱԳԱՏԷ-ն թող գա, ստուգի, ոչ մի վտանգ էլ չենք ունենա. Արմեն Ռուստամյան

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին:

«Եթե Հրանտ Բագրատյանի նման լուրջ մարդը բաներ է ասում, ուրեմն մի բան գիտի, նա եղել է վարչապետ, տիրապետում է լուրջ ինֆորմացիայի, որը կարող է հասանելի չլինել բոլորին: Այդ առումով հավատում եմ նրա խոսքերին», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավոր Ռուստամյանը` մեկնաբանելով Բագրատյանի հայտարարությունը:

Հիշեցնենք` ավելի վաղ Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսներից մեկում հայտարարել էր, թե՝ «Հայաստանում արդեն ստեղծված է միջուկային զենք», և բացի այդ՝  «Հայաստանն ունի հնարավորություն այն ստեղծելու համար»: Բագրատյանի այս հայտարարությունը արձագանք էր ստացել ԵՄ-ում, և Եվրոպական միության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը բրյուսելում հայտարարել էր, թե պետք է ստուգեն այդ տեղեկությունը: «Ես պետք է ստուգեմ: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի ու դրա չտարածման հետ կապված: Դուք գիտեք մեր մոտեցումը, և դա շատ պարզ է», -ասել էր նա:

Արմեն Ռուստամյանը մտահոգիչ չի համարում եվրոպացիների կողմից հնարավոր ստուգումները:

«ԵՄ պատասխանատուները  իրենց կոչմանը համապատասխան թող արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ բոլորի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում, անընդհատ խոստանում է իր արսենալը մեծացնել էլ և դա, ըստ էության, ոչ միայն խոսքեր են այլ նաև գործ:Այսինքն, որևէ հիմք չկա այսօր մտածելու, որ նույն Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին նոր ավանտյուրա չեն սկսի: Այս անգամ շատ ավելի ծանր հետևանքներ կունենա, եթե փորձեն թեժացնել իրավիճակը, ավելի մեծ մասշտաբներ կունենա պատերազմը», -հավելեց Ռուստամյանը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ ավելի վաղ է Հայաստանն ունեցել միջուկային զենք, հաշվի առնելով այն, որ պատգամավորը վկայակոչում է նախկին վարչապետի հայտարարությանը, Ռուստամյանը արձագանքեց. «Շատ հնարավոր է, ինչու ոչ, ի վերջո մենք եղել ենք միջուկային տերության մաս: Ինչպես է այդ ամենը բաշխվել, ինչ է կատարվել, շատ անհայտ պատմություններ կան: Երբ պարզվի, որ մենք ունենք միջուկային զենք, ոչ մի վտանգ էլ չենք ունենա»:

Դիտարկմանը, թե ԵՄ-ն է սկսել հետաքրքրվել, պատգամավորն արձագանքեց. «Թող ստուգեն, դա նրանց իրավունքն է: Թող նաև ստուգեն տարածաշրջանում բալանսը զենքի, թող սկսեն այդտեղից: Մենք ասում ենք` բալանսը շատ լրջորեն խախտված է տարածաշրջանում»:

Մյուս հարցին, թե այսինքն ՄԱԳԱՏԷ-ին հրավիրում են Հայաստա՞ն, պատգամավորը պատասխանեց. «Թող գան ստուգեն: Մենք վաղուց ենք ասել դա, իսկապես, տարածաշրջանում բալանսը պետք է պահպանվի: Ադրբեջանը բոլորի աչքի առաջ զինվում է, անթաքույց, և անընդհատ սպառնում է, փորձում է վախեցնել` կիրառելով անպիսի զինատեսակներ, որոնք, ըստ էության, արգելված են»:

Պատգամավորի խոսքով, Ադրբեջանը արդեն իսկ զանգվածային ոչնչացման նպատակով զենքեր է օգտագործում և անընդհատ դրանով սպառնում Հայաստանին` չունենալով դրա համար ոչ հիմք, ոչ էլ արտոնություն կամ հնարավորություն:

«Իսկ Հայաստանը պետք է ամեն պահի էլ մտածի իր պաշտպանությունն ամրացնելու մասին և բոլոր հնարավոր միջոցներով դա պետք է իրականացնի», -ասաց Ռուստամյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}