Ծառուկյանի մարզպետ փեսան, հնարավոր է, տեղափոխվի այլ պաշտոնի. «Ժողովուրդ»
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատավայրում գրեթե չի լինում: Այս հանգամանքով պայմանավորված նրա ենթակաների և հրազդանցիների շրջանում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ մարզպետն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Նույնիսկ նշում են, թե նրան ինչ պաշտոնի են նշանակելու, ըստ այդ լուրերի՝ Գուլոյանին տեղափոխելու են «Գազպրոմ-Արմենիա»: Այս մասին գրել է «Ժողովուրդը»-ը:
Թերթը փորձել է Կոտայքի մարզպետարանից ճշտել Կարապետ Գուլոյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին լուրերը, սակայն պատասխանել են, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն և հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել:
«Գազպրոմ-Արմենիայից» ևս թերթը հետաքրքրվել է Գուլոյանին իրենց մոտ պաշտոն տալու հնարավորության մասին: Այստեղից էլ հավաստիացրել են, որ այդ լուրերը հերյուրանք են ու իրականության հետ ոչ մի կապ չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան