Լևոն Մկրտչյան. Մեծ հեռանկարներ ունեցող երկիր ենք
Մենք փոքր, բայց հպարտ, ուժեղ, մեծ հեռանկարներ ունեցող երկիր ենք,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ օրերս արած հայտարարությունը:
Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Հայաստանում զենքի հնարավոր արտադրության մասին թերահավատություն էր հայտնել ու հարցին ի պատասխան ասել էր. «Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:
Կարծում եմ՝ մեր բազմավաստակ գիտնականերին երբեմն թույլատրելի է վրիպում կատարել, նաև մարդու կենսագրությունը պետք է հաշվի առնել,-ասաց նախարարը:
Ըստ նախարարի, Ռ.Մարտիրոսյանը, ըստ երևույթին, նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ներկա մրցակացության պայմաններում աշխարհում զենք արտադրող երկրները գերտերություններն են, դժվար է փոքր երկրների համար զենքի, զինատեսակի մի ամբողջական ցիկլ ունենալը:
«Զենք արտադրելու համար պետք է ունենալ ամբողջական ցիկլը, փոքր երկրների համար հսկայական ծախսեր պետք է կատարել: Քանի որ շուկան փոքր է, չի կարող մտնել միջազգային շուկա, սա բարդություն է առաջանում: Բայց կարող ենք ունենալ, ինչպես ժամանակին ունեցել ենք, ռազմարդյունաբերական համալիր, որտեղ կկարողանանք մեր բնական, ռազմավարական դաշնակիցների, գործընկերների հետ մասնակցել այդ գործընթացներին: Մի ուղղությամբ խորանալը հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ շուկա»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները