Խոշոր բիզնեսմենները պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին. ՀԺ
Խոշոր բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ «Հայկական ժամանակ»-ի հետ մասնավոր զրույցում հաստատել են լուրը, որ ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին։
Թե ինչպիսի ծավալների մասին է խոսքը, թերթին ճշտել չի հաջողվել, սակայն զրուցակիցների գնահատմամբ՝ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին է»։
«Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է։ Սակայն սա չի կարող ունենալ երկարատև բնույթ և գաղափարախոսական տեսանկյունից էլ ճիշտ չէ։ Տնտեսությունը ժամանակակից սկզբունքներով կառավարելու, արդյունավետությունը բարձրացնելու, կոռուպցիան ու մոնոպոլիզացիան նվազեցնելու պարագայում այսպիսի ոչ ստանդարտ միջոցառումների կարիքը ուղղակի չէր զգացվի, և բյուջեն կարող էր հոգալ մեր բանակի բոլոր կարիքները»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են