Երևանում կառուցվող ՀԱՊԿ ակադեմիան մոտ ժամանակներս կսկսի գործել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ ձգված ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել, մոտենում է ավարտին և մոտ ժամանակներս կսկսի գործել:
«Ասում են՝ ժամանակին ՀԱՊԿ երկրները (հատկապես Ղազախստանն ու Բելառուսը) պայքարել են այդ ակադեմիան իրենց մայրաքաղաքներում ունենալու համար, և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից մեծ ջանք է պահանջվել, որպեսզի այն բերվի Հայաստան։ Հօգուտ Հայաստանի որոշման կայացմանը նպաստել են Բորդյուժա-Պատրուշև-Արթուր Բաղդասարյան հարաբերությունները: Հիշեցնենք, որ ակադեմիայում պատրաստվելու են ռազմական ոլորտի կադրեր, բայց Հայաստանի համար կարևոր է լինելու «Տիեզերական հետազոտությունների և մոնիթորինգի» կենտրոնը, որի պայմանագիրն արդեն կնքված է, ուսուցման ծրագրերն իրականացվելու են «Ռոսկոսմոսի» հետ համատեղ, եւ այն լինելու է բացառիկը տարածաշրջանում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան