Կողմերին հորդորում ենք նստել բանակցային սեղանի շուրջ. դեսպան Միլս
Վստահելի ընտրական գործընթացի հասնելու համար քաղաքացիական հասարակությունը պարտավոր է բարեխղճորեն աշխատել իշխանության ու ընդդիմության հետ,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն՝ այսօր Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ հանդիպմանը:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դեսպանը հույս է հայտնել, որ ներկայումս բանավեճերի փուլում գտնվող Հայաստանի ընտրական բարեփոխումների վերջնական տարբերակում կներառվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բոլոր հիմնական առաջարկները։
Խաչատուր Քոքոբելյանը խոսել է ԸՕ նախագծի առնչությամբ կուսակցության ներկայացրած առաջարկների մասին՝ կարևորելով դրանց ընդգրկումը նախագծի վերջնական տարբերակում։
Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ դեսպանությունը շարունակում է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղի դեպքերին և կողմերին հորդորում է վերստին հետամուտ լինել տևական հրադադարի ապահովմանն ու լուրջ բանակցություններ վարել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։
«Մենք կողմերին հորդորում ենք նստել բանակցային սեղանի շուրջ»,- հավելել է դեսպան Միլսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան