Քաղաքական 11:36 11/05/2016 Աշխարհում

Էրդողանի խուլիգանները խորհրդարանում ծեծել են հայ և քուրդ պատգամավորներին Հարութ Սասունյան

Թուրքիայի խորհրդարանում քացի տալն ու բռունցքներով հարվածելը դառնում են սովորական երևույթ: Ամեն անգամ, երբ հայ կամ քուրդ պատգամավորները քննադատում են կառավարությանը, նրանք դաժան հարձակման են ենթարկվում Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) խուլիգան պատգամավորների կողմից:

Վերջին օրերին ԱԶԿ-ի պատգամավորները վիրավորանքներ են հասցրել և ֆիզիկական բռնության ենթարկել պոլսահայ Կարո Փայլանին և քուրդ Ֆերհաթ Էնչուին, որոնք խորհրդարանում  ներկայացնում են ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ):

2016 թվականի ապրիլի 21-ին Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հանդես եկավ աննախադեպ ելույթով: Պատգամավորներին հայերեն «Բարև ձեզ» ասելով ողջունելուց հետո, նա համարձակորեն շարունակեց. «Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո, 1915 թ. ապրիլի 24-ին, ցավոք, առաջինը ձերբակալվեցին հայ մտավորականները, համայքի ղեկավարները և պատգամավորները.... Չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը՝ նրանք ձերբակալվեցին և աքսորվեցին Անկարա, Այաշ, Ուրֆա և Դիարբեքիր, իսկ աքսորի ճանապարհին սպանվեցին հրոսակախմբերի կողմից: Իհարկե, համայնքի ղեկավարներին և պատգամավորներին վերացնելուց հետո, ժողովրդավարական ճանապարհով հարցեր լուծելու նրանց պահանջը դարձավ ավելորդ, իսկ հայ և ասորի ժողովուրդները հրամանով կոտորվեցին ու աքսորվեցին իրենց հնագույն հողերից, որտեղ ապրել էին հազարամյակներ»:

Փայլանը համարձակվեց բարձրացնել Թուրքիայում մինչ օրս շարունակվող Հայոց ցեղասպանության ամոթալի ժառանգությունը. «Տեսե՛ք Թալեաթ փաշայի, Ջեմալ փաշայի և Էնվեր փաշայի անունները: Նրանց անուններով երկրի 2500 վայրերում փողոցներ են կոչվել: Ցավոք, այսօր քայլում ենք Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով: Կարո՞ղ եք այսօր պատկերացնել, որ գնաք Գերմանիա և Բեռլինում քայլեք Հիտլերի ու Գեբելսի անունը կրող փողոցներով: Ինչպե՞ս կարելի է սա ընդունել: Սակայն այսօր մեր երկրի 2500 վայրերում քայլում ենք Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով և պողոտաներով»:

Փայլանն իր ելույթի ընթացքում թվարկեց Թուրքիայի խորհրդարանի նահատակված հայ պատգամավորների անունները և ցուցադրեց նրանց մեծադիր լուսանկարները, ներառյալ Գրիգոր Զոհրապի, որոնց ձերբակալել էին 1915 թ. ապրիլի 24-ին և դաժանաբար սպանել: Հայ պատգամավորն աներկյուղ առաջարկեց ձևավորել մի խորհրդարանական հանձնաժողով, որը կհետաքննի նրանց մահվան հանգամանքները, կբացահայտի նրանց մահվան մեջ պատասխանատու անձանց, որոնք պատվիրել և ի կատար են ածել հայ պատգամավորների սպանությունները, պարզել, թե որտեղ են թաղված նրանց աճյունները, վերաթաղել ըստ պատշաճ ծիսակարգի, և վերականգնել նրանց արժանապատվությունը: Զարմանալի չէ, որ Փայլանի առաջարկը մերժվեց խորհրդարանի մեծամասնության կողմից:

Փայլանը Թուրքիայի խորհրդարանի 1915 թ. նահատակված հայ պատգամավորների հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո, ելույթն ավարտեց՝ հայերենով ավանդական ցավակցական խոսքեր ասելով հանգուցյալների համար. «Աստված իրենց հոգին լուսավորի»: ԱԶԿ-ի պատգամավորներն իրենց վիրավորանքներով և սպառնալիքներով բազմիցս փորձեցին ընդհատել Փայլանի երկարաշունչ և խիզախ ելույթը:

Մայիսի 2-ին, երբ խորհրդարանական հանձնաժողովը հավաքվել էր ընդդիմադիրներին պատգամավորական անձռնմխելիությունից զրկելու համար, ԱԶԿ-ի պատգամավորները 10-րոպեանոց ծեծկռտուքի ընթացքում ոտքերով և բռունցքներով ավելի քան 100 հարված հասցրեցին Փայլանին: Փայլանը տեղի ունեցած հարձակումը որակեց որպես «նախապես ծրագրված Լինչի նախաձեռնություն՝ իր հայկական ինքնության պատճառով»:
Հարձակումից հետո, երբ ԺԴԿ-ի պատգամավորները լքեցին դահլիճը, հանձնաժողովը հավանություն տվեց քրդամետ ԺԴԿ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին: Ակնկալվում է, որ այս սադրիչ ձեռնարկը շուտով կհաստատվի Թուրքիայի խորհրդարանում... Շատ քուրդ պատգամավորներ, Փայլանի հետ միասին, կարող են ձերբակալվել շինծու մեղադրանքներով: Ամենայն հավանականությամբ, Էրդողանը մտադիր է նոր խորհրդարանական ընտրություններ հայտարարել, հուսալով, որ ԱԶԿ-ն լրացուցիչ աթոռներ կգրավի ԺԴԿ-ի թափուր տեղերը փոխարինելով՝ իրեն բավականաչափ ձայներ ապահովելով խորհրդարանում՝ Սահմանադրությունը փոփոխելու և հզոր ավտորիտար նախագահական վարչակարգ հաստատելու համար:

Իսկ մինչ այդ, Փայլանի ճակատագիրը կարծես թե կանխորոշված է... Կամ նա կդատապարտվի երկարատև ազատազրկման կամ կարժանանա նույն ողբերգական ճակատագրին, ինչ հայ լրագրող Հրանտ Դինքը, ում թուրք ծայրահեղականները սառնասրտորեն սպանեցին Ստամբուլում 2007 թ. հունվարի 19-ին...

Բարի կամքի տեր բոլոր մարդիկ ամբողջ աշխարհում պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ դատապարտելով Էրդողանի օրըստօրե ավելի սաստկացող բռնապետական իշխանությունը: Դժբախտաբար՝ Փայլանը, որը բողոքում է պատգամավոր Գրիգոր Զոհրաբի մեկ դար առաջ տեղի ունեցած սպանությունից, այսօր ինքն է կանգնած մահվան վտանգի առջև, քանի դեռ միջազգային հանրությունը լուրջ նախազգուշացումներ չի արել Թուրքիայի կառավարությանը՝ ամենախիստ միջոցները ձեռնարկել ապահովելու հայ պատգամավորի անվտանգությունը: Ցավոք, կարծես ոչինչ չի փոխվել Թուրքիայում վերջին հարյուր տարվա ընթացքում...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}