Փոխօգնության համաձայնագիրն ինչու է ուշանում՝ հարց վարչապետին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե կառավարության անդամնեերի հետ նոր է վերադարձել Արցախի Հանրապետությունից, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով:
Նրա խոսքերով՝ այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ է ունեցել ինչպես նախագահի, այնպես էլ կառավարության անդամների հետ:
«Եղել ենք նաև առաջնագծում: Կարող եմ ասել, որ սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներից, պատգամավորներից, բոլորի մոտ շատ հստակ, բարձր վստահութjուն կա մեր ապագա հաղթանակների համար: Դա նաև մեզ ոգևորեց»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկել են նաև տնտեսական խնդիրներ, և բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության ճանաչման հարցին, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե հանրապետության Նախագահը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է, և եթե շարունակվեն այդ ոտնձգությունները և այդ պատերազմը, ապա Հայաստանը ստիպված կլինի գնալ այդ քայլին:
«Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց վարչապետը:
Հարցին, թե փոխօգնության համաձայնագիրն ինչու է ուշանում, վարչապետը պատասխանեց. «Չի ուշանում, նախապատրաստական փուլում է»:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել էին Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը: ՀՀ նախագահը հանձնարարել էր Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիր մշակել:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանը՝ Արցախի անկախության ճանաչման մասին
- Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագրի մշակումն ընթացքի մեջ է. Նալբանդյան
- Փոխօգնության պայմանագիրը համաձայնեցման փուլում է. Շավարշ Քոչարյան
- Կարծում եմ՝ անհրաժեշտ է ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ աշխատել. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան