Իրադրությունը առաջնագծում
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Այդ մասին ռեղեկացնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», -տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ-ից։