Վարչապետը՝ թուրքական ապրանքների ներմուծման մասին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի կառավարությունը թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման հարցի վերաբերյալ, ասաց, թե կառավարությունը որևէ նման խնդիր չի դրել:
«Մենք ուղղակի հետևողական ենք սննդի և նման ապրանքների առկայությանը սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որակը, և որևէ նպատակային խնդիր չունենք»,- նշեց վարչապետը:
Հարցին, թե թուրքական ապրանքը ներմուծելու՝ քաղաքական նպատակներով սահմանափակելու խնդիր չեն տեսնում, Հովիկ Աբիրահամյանը պատասխանեց. «Նման հայտարարություն կառավարությունը դեռ չի արել»:
Հարակից հրապարակումներ`
- Փոխօգնության համաձայնագիրն ինչու է ուշանում՝ հարց վարչապետին
- Հովիկ Աբրահամյանը՝ Արցախի անկախության ճանաչման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին