Հայաստանի պատվիրակին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. Տիգրան Մկրտչյան
Նրանք, ովքեր կոչ են անում հեռացնել Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշ պատճառով, կամ վախենում են նրա հաղթանակից կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմնակիցներն են,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է «Եվրատեսիլ-2016» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Ելույթ է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Արդեն ելույթից հետո «կանաչ սենյակում» արդյունքներին սպասելիս հայաստանյան պատվիրակը ծածանել էր ԼՂՀ դրոշը, ինչը դժգոհության ալիք էր առաջացրել Ադրբեջանում: Պաշտոնական Բաքուն կատարվածը որակել էր որպես սադրանք:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Ադրբեջանն իր դժգոհությունը կհայտնի «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպչական կոմիտեին՝ կապված նրա հետ, որ մրցույթի ուղիղ եթերում ծածանվել էր Արցախի դրոշը:
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին
- «Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է
- «Եվրատեսիլ-2016». ԼՂՀ դրոշն այլևս արգելված չէ
- «Եվրատեսիլ-2016». Հայկական պատվիրակությունն իր հետ կտանի նաև ԼՂՀ դրոշը