Ակնհայտ է, որ ԵՄ ներկայացուցիչները դե ֆակտո ճանաչում են ԼՂՀ իշխանություններին. Արմեն Աշոտյան
«Այդպիսի կտրուկ ձևակերպում չէի անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵՄ ներկայացուցիչները չեն այցելում Արցախ, հաշվի առնելով նաև այն, որ նախօրեին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ՝ Երևանում:
Ըստ նրա, ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ներկայացում են տվյալ երկրների իշխանությունները, այցելում են Ստեփանակերտ համապատասախան քննարկումների, օրակարգերի շրջանակներում, իսկ հավելյալ այցելությունների մասին կարելի է պարզապես խոսել դիվանագիտական նպատակահարմության հետ կապված:
«Որոշակի կաշկանդվածության, բնական է, ունեն, բայց ակնհայտ է, որ դե ֆակտո ճանաչում են ԼՂՀ իշխանություններին: Տեղի է ունեցել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, անգամ Ադրբեջանի, ով ստորագրել է եռակողմ հրադադարը 1994 թվականին»,- ասաց Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան