ԸՕ նախագծում ընդդիմության առաջարկությունները կընդունվեն. Հանրապետական
«Մենք պատրաստ ենք քննարկել Ընտրական օրենսգրքի նախագծում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից հնչեցրած բոլոր այն առաջարկությունները, որոնք 1-ից 2-րդ ընթերցման ընթացքում արվելու են, կարծում եմ` կընդունվեն», -ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա ասաց նաև, որ հույս ունեն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման հարցում կլինի կոնսոլիդացիա քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների միջև:
«Վերջնական արդյունքում, ցանկալի է ունենալ կոնսենսուս», -նկատեց Մելիքյանը:
ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի մատնանշած հայտարարության մասին Հանրապետական խմբակցության պատգամավորը տեղյակ չէր.
«Կարծում եմ, որ եթե նման առաջարկություն հնչեցվել է որևէ քաղաքական ուժի կողմից, այդ քաղաքական ուժն էլ կդիմի մյուսներին, այդ թվում իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերին, նման փաստաթուղթ կազմելու առումով»:
Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ 4+4+4 ձևաչափով նախապատրաստվում է հայտարարություն, որից ենթադրելի է, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լայն կոնսեսուսի հնարավորություն կա:
Նկատենք, որ ընդդիմության և քաղաքացիական հասարակության հիմնական պահանջը ընտրություններից հետո մասնակից ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակումն էր, ինչին իշխանությունն ընդդիմանում էր: Փոխարենը իշխանությունը առաջարկեց այլընտրանքային տարբերակ` վստահված անձինք, դիտորդները կարող են ծանոթանալ ընտրացուցակներին, լուսանկարել, պատճենահանել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան