Ջասթին Բիբերն այլևս չի լուսանկարվի երկրպագուների հետ
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը որոշել է այլևս չլուսանկարվել երկրպագուների հետ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, երգիչը բացատրել է, որ համատեղ լուսանկարվելու խնդրանքների պահին իրեն զգում է որպես գազանանոցից դուրս եկած կենդանի:
Բիբերն ասել է, որ մարդիկ նույնիսկ իրեն չեն բարևում, իր մեջ այլևս մարդ չեն տեսնում:
«Ես հասկանում եմ, որ մարդիկ կհիասթափվեն, բայց ես ոչ ոքի լուսանկար պարտք չեմ»,-ասել է երգիչը:
Նա նշել է, որ մարդիկ վճարում են ալբոմների, ոչ թե իր հետ նկարահանումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան