«Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ փուլ:
Առաջին կիսաեզրափակչի արդյունքով եզրափակիչ անցան՝ Հայաստանի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Ադրբեջանի, Չեխիայի, Կիպրոսի, Մալթայի ներկայացուցիչները:
Առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցավ 18 երկրի՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդեռլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա Հերցեգովինա, Մալթա ներկայացուցիչ:
Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 12-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիան, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:
Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների՝ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում (50x50) եզրափակիչ են անցնելու 20 հոգի (ամեն կիսաեզրափակչի՝ 10 երկրի ներկայացուցիչ):
«Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին:
Իվետա Մուկուչյանը հանդես եկավ «LoveWave» երգով: Երգի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ ունեցան նաև բեք-վոկալներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը, Լիլիթ Նավասարդյանը: