Երևանի պետական կամերային երգչախմբի 20-րդ տարեդարձի համերգին ելույթ կունենա Տիգրան Համասյանը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 16-ին կայանալու է Երևանի պետական կամերային երգչախմբի գործունեության 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Երգչախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ երգչախմբի 20-րդ տարեդարձի շնորհավորանքներին իր ելույթով կմիանա նաև ճանաչված ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը:
Երևանի պետական կամերային երգչախումբը ստեղծվել է 1996-ին՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ դասական և ժամանակակից գլուխգործոցներ կատարելու նպատակով: Մինչև այս 10 ձայնասկավառակ է ձայնագրվել: Երգչախմբի հիմնական երգացանկը ներառում է հայկական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների, ինչպես նաև եվրոպական ու ռուսական դասականների և ժամանակակից կոմպոզիտորների և ջազ կոմպոզիտորների աշխատանքներ:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրժորն է Հարություն Թոփիկյանը:
Նշենք, որ Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ միասին ներկայացրել են «Լույս ի Լուսոյ» յուրօրինակ նախագիծը դաշնամուրի և երգչախմբի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին