Իվետան Եվրատեսիլի կիսաեզրափակչի պրիմադոննան և թագուհին. Իսպանական ԶԼՄ
Իսպանական Rtve լրատվամիջոցը «Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից Իվետա Մուկուչյանին որակել է որպես կիսաեզրափակիչ փուլի մեծագույն սենսացիա:
Հրապարակման հեղինակը նշում է, որ շատերը մրցույթի հավանական հաղթող են համարում հենց Հայաստանի ներկայացուցչին:
Նախապես սպասվում էր և մրցույթի ֆավորիտ էր բնութագրվում Ռուսաստանի ներկայացուցիչը, որի երգի շանսերն իսկապես շատ բարձր են գնահատվում:
Սակայն ի զարմանս և ի տխրություն Սերգեյի, երեկոյի սենսացիան Իվետա Մուկուչյանն էր, որին արդեն շատերը շնորհել են, (ըստ պարբերակի մակնշել են) "winner alert" հավանական հաղթող տիտղոսը:
Իր անհավանական ներշնչող տեսքով, Բեյոնսեին հիշեցնող գեղեցկուհին բեմում ապահովեց աննախադեպ էմոցիոնալ պոռթկում, և Իվետան ապացուցեց, որ այս եթերաշրջանի լավագույն ձայնն է (առաջիկայում սպասելով իհարկե ևս մեկ ձայնի` ուկրաինուհու ելույթին):
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ փուլ:
Առաջին կիսաեզրափակչի արդյունքով եզրափակիչ անցան՝ Հայաստանի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Ադրբեջանի, Չեխիայի, Կիպրոսի, Մալթայի ներկայացուցիչները:
Առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցավ 18 երկրի՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդեռլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա Հերցեգովինա, Մալթա ներկայացուցիչ:
Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 12-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիան, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պատվիրակին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. Տիգրան Մկրտչյան
- Իվետա Մուկուչյանը՝ ԼՂՀ դրոշը բարձրացնելու մասին
- «Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է
- «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ այսօր
- Կայացել է եվրատեսիլյան կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը
- «Եվրատեսիլ-2016». ԼՂՀ դրոշն այլևս արգելված չէ
- Իվետա Մուկուչյան. «LoveWave» երգն ինձ ավելի ներդաշնակ էր
- «Եվրատեսիլ 2016». Իվետա Մուկուչյանն ունեցել է իր առաջին փորձը