Քաղաքագետ. Ադրբեջանը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի
Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սկսելու հավականակությունը շատ քիչ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ապրիլյան ռազմական գործողություններից հետո արդեն հայտնի էր, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի հիմա չի գնա»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով, հավանականությունը բավականին մեծ է, որ Ադրբեջանը կշարունակի բռնությունները, ինչպես նաև հնարավոր է դիմի ապրիլի սկզբին արձանագրված ռազմական գործողությունների նման գործողությունների:
«Եթե նրանք ցանկանային պատերազմ, կպատերազմեին: Մինչև ապրիլի 5-ը տեղի ունեցածը ցույց տվեց, որ չեն ուզում պատերազմել, նրանց նպատակը քաղաքական էր: Նրանք պատրաստ չեն լայնամասշտաբ պատերազմի, քանի որ հասկանում են, որ կլինի պատասխան»,- ասաց Ա.Իսկանդարյանը՝ հավելելով, որ շփման գծում կպահպավի այն վիճակը, ինչ կար:
Ըստ քաղաքագետի, նման հակամարտություններում կա երկու սցենար. «Պայմանական անվանեք «Կիպրոս», երբ կա հակամարտություն, ոչ ոք ոչինչ չի ճանաչում, բայց ոչ ոք չի կրակում, երկրորդ՝ «Իսրայել», երբ կա հակամարտություն, ոչ ոք ոչինչ չի ճանաչում, մեկ բանակցություններ են լինում, մեկ ոչ, բայց ժամանակ առ ժամանակ ռազմական գործողություններ են լինում: «Կիպրոսի» սցենարի հնարավորությունը մենք չունենք, չենք էլ ունեցել, մենք հիմա կապրենք «Իսրայելի» սցենարով»: