Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը
Պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան կարգավորման հարցով հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը:
«Նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկությունը տարածվում սահմանված կարգով և պատշաճ ժամկետներում», - Aysor.am-ի թղթակցին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԼՂ խնդրի կարգավորմամաբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված է. «Շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում, ըստ համանախագահների, ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակն է, որ նախագահները հանդիպեն. ՄԽ համանախագահների հայտարարությունը
- Լավրով. Հանդիպում ենք նախատեսում