Համանախագահները խոսում են Հայաստանի նախագահի բառապաշարով. Շարմազանով
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության բառապաշարը հիշեցնում է նախագահ Սարգսյանի բառապաշարը՝ թե զինադադարի, թե վստահության մեխանիզմների ամրապնդման առումով», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, Շարմազանովը նկատեց, որ համանախագահ մյուս երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները նույնպես համակարծիք են հայաստանյան իշխանությունների տեսակետների հետ առ այն, որ պետք է վստահության մեխանիզմներ ստեղծվեն, զինադադարի պահպանվի:
Հակամարտության ներկա փուլի վերաբերյալ Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարությունները, ըստ Շարմազանովի, նոր կոնֆլիկտի չհանգեցրին, ինչպես պնդում էին «որոշ սկեպտիկներ»:
«Հանրապետության նախագահի շատ հստակ կոչից, ազդակից հետո, համանախագահ երկրների արտգործնախարարներըւ խոսում են այն բառապաշարով, այն գաղափարների շուրջ, որի մասին խոսել է պարոն նախագահը», -հավելեց ԱԺ փոխնախագահը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ շարմազանովը ոչինչ չասաց՝ նկատելով, որ այդ մասին նախագահի մամուլի ծառայությունը կտեղեկացնի:
Նշենք, որ համանախագահների հայտարարության մեջ ասված էր. «Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ:
Բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների: Մենք պնդում ենք, որ չի կարող լինել հակամարտության լուծում ռազմական ճանապարհով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան