Յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգում կան արատավոր երևույթներ. Արմեն Մուրադյան
«Յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգում կան արատավոր երևույթներ, և վարչապետի ասած արատավոր երևույթներն ակնառու են: Կարծում եմ, որ պետք չէ առանձնահատուկ նշել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով գործադիրի այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե հարցերը, որոնք պատրաստվում են դարձնել քննարկման առարկա` բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր:
Նախարարի խոսքերով՝ որևէ երկրի չի հաջողվել զրոյացնել արատավոր երևույթների ռիսկերը, բայց պարտավոր են նվազեցնել ռիսկերը:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա, ըստ Արմեն Մուրադյանի, քիչ չափագրված դաշտում կոռուպցիոն ռիսկերը բարձր են լինում:
«Եվ կոռուպցիոն ռիսկեր առողջապահությունում ասելով՝ չի կարելի սա նույնականացնել բժիշկների հետ, առավել ևս՝ կաշառակերության հետ: Ես համոզված ասում եմ, որ կոռուպցիոն ռիսկերը կապված են ցածր չափագրված դաշտի հետ, և մենք այսօր մեծ ինտենսիվությամբ փորձում ենք այդ բացթողումը լրացնել և չափագրել դաշտը, սակայն խոսքը տևական ժամանակի մասին է»,- նշեց նախարարը:
Հարցին, թե հնարավո՞ր է այդ արատավոր երևույթների համար որոշ մարդկանց պատժեն, Արմեն Մուրադյանն ասաց, թե միայն պատժելով որևէ հարց չի լուծվի, պետք է նորմատիվային դաշտն այնպիսի կարգավիճակ ունենա, որ նման երևույթներն ի սկզբանե բացառվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում