Բուժքույրերի գործազրկությունը՝ ոլորտի հիմնական խնդիր
«Վստահ կարող եմ ասել, որ մեր բուժքույրերն իրենց աշխատանքեները կատարում են անվերապահորեն»,-այսօր՝ Բուժքույրերի միջազգային օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը:
Նշենք, որ մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն էր: Այս տոնը նշվում է 1965 թվականից, Հայաստանում` 2004-ից: Սակայն, Բուժքույրերի միջազգային խորհրդի որոշմամբ՝ 1974 թվականին որոշում ընդունվեց այն պաշտոնապես նշել մայիսի 12-ին` ի պատիվ գթասիրտ քույր Ֆլորենս Նայտինգեյլի ծննդյան օրվա:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին բուժքույրերի աշխատանքին՝ գեղանուշ Ստեփայանն ասաց, որ այս ընթացքում բազմաթիվ բուքույրեր են դիմել՝ առաջնագիծ մեկնելու և զինվորների կողին լինելու. «Մինչև անգամ մայրապետներն էին դիմում՝ ասելով, որ եթե ոչինչ չանենք, գոնե մաքրությւոն կանենք: Այժմ էլ սահմանում գտնվող բուժքույրեր ունենք»:
Ոլորտում առկա խնդիրներին վերաբերող հարցերին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գլխավոր բուժքույրը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այսօր իրենց տոնն է և չեն ցանկանում անդրադառնալ դրանց: Այնուամենայնիվ հիմանական խնդիրն ըստ նրա՝ բուժքույրերի գործազրկությունն է:
«Բուժքրոջ միջին աշխատավարձը 55-60 հազար դրամ է, որի չափը կախված է միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից»,-ավելացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին