Պարսկական հեքիաթներ՝ հայաստանցի երեխաների համար
Մեր երեխաների շրջանում պարսկական հեքիաթները բավականին լայն արձագանք են ստացել, հեքիաթների արդեն երրորդ գիրքն ենք ներկայացնում,- լրագրողների հետ զրույցում ասաց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում ներկայացնելով «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» շարքի երկրորդ և երրորդ հատորները: Հեքիաթները պարսկերենից հայերեն է թարգմանել Էմմա Բեգիջանյանը:
Մ.Կարապետյանը նշեց, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը դեռևս նախորդ տարվանից ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ զբաղվում է պարսկական հեքիաթների թարգմանությամբ, հրատարակությամբ: Ֆինանսավորման մի մասը հենց դեսպանատան կողմից է:
«Ժողովրդական շատ լավ, բարի հեքիաթներ են: Գրքերը հարուստ են նկարազարդումներով: Մեր գրքերը, իրանականի հետ համեմատելով, կարող եմ ասել՝ ավելի լավն ու գեղեցիկ են»,- ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը լինելու է շարունակական, մինչև տարեվերջ պատրաստ կլինի հեքիաթների ևս երկու գիրք:
ՀՀ-ում Իրանի Իսլամական դեսպանության մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին ասաց, որ դեսպանության մշակութային կենտրոնի ամենակարևոր աշխատանքներից մեկը գրքերի թարգմանությունն է:
«Մենք սերտ համագործակցում են Հայաստանի մշակույթի նախարարության հետ: Շուտով հրատարակվելու է 10 անուն գիրք՝ թարգմանված հայերենից պարսկերեն: Մեծ գրողների գործեր են: Դրանից առաջ նաև հեքիաթներ են թարգմանվել: Մեզ մոտ ծանոթ են հայկական գրականության տարբեր ժանրերին»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում